top of page
Working Together on Project

Աշխատանք Norksys -ում

Նախագծի ղեկավար

Աշխատանքի նկարագիր

  • Նախագծային ամբողջական կառավարում՝ հանդես գալով նաև կազմակերպությունում նախագծի հետ կապված բոլոր խնդիրների ներկայացուցիչ,

  • Ամբողջական պատասխանատվություն նախագծի իրականացման ժամկետների, նախագծի արդյունքների քանակական և որակական պարամետրերի համար

  • Նախագծի կոնցեպտի, աշխատանքաների ժամանակացույցի, անհրաժեշտ ռեսուրսների, բյուջեի, ռիսկերի կառավարման, շահառուների հետ աշխատանքի պլանների պատրաստում և ներկայացում հաստատման,

  • Նախագծային պլանների իրականացման ապահովում, վերահսկողություն և միջանկյալ ու վերջնական արդյունքի/արտադրանքի հանձնում շահառուներին և արդյունքի սեփականատիրոջը,

  • Նախագծի իրականացման մեթոդի ընտրություն, բիզնես պրոցեսների սահմանում

  • Նախագծի հետ կապված բոլոր հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,

  • Նախագծի ռիսկերի կառավարում, շեղումների բացահայտում, դրանց բացառման կամ վերացման ուղղված աշխատանքների իրականացում,

  • Թիմի համախմբված աշխատանքի ապահովում, նրանց արդյունավետ աշխատանքների խոչընդոտների վերացում կամ բացառում,

  • Նախագծի սեփականատիրոջ, շահագրգիռ կողմերի, կազմակերպության այլ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցություն՝ նախագծի վերջանդյունքի ամբողջական ապահովման համար։

Պահանջներ

  • Նախագծերի կառավարման տեսական ապացուցված գիտելիքներ։ Ցանկալի է Նախագծերի կառավարման 3+ տարվա փորձ և իրականացված նախագծերի պորտֆել,

  • • Agile մեթոդոլոգիաների օգտագործմամբ ծրագրային ապահովման հաջող իրականացման ապացուցված փորձ,

  • Մեծ նախագծերի կառավարման ապացուցված փորձ

  • Բազմաֆունկցիոնալ նախագծերի/արտադրանքի թիմերի վերահսկման փորձ՝ առնվազն 6-10 թիմի անդամներով, ներառյալ ծրագրավորողներ, արտադրանքի սեփականատերեր, բիզնես վերլուծաբաններ և QA Engineers,

  • Խնդիրների ստեղծագործական մոտեցումներ ցույց տալու կարողություն

  • Տնտեսագիտական(կառավարման) կամ տեխնիկական բարձրագույն կրթություն, նվազագույնը բակալավրի աստիճան

  • Անալիտիկ մտածելակերպ, կազմակերպական կարողություններ և բիզնեսի ներքին պրոցեսները պատկերացնելու ունակություններ,

  • Microsoft ծրագրային փաթեթի և Jira իմացություն,

  • Անգլերեն և ռուսերեն լեզվի իմացություն (խոսել, գրել, կարդալ)

bottom of page