top of page
Working Together on Project

Աշխատանք Norksys -ում

ՏՏ լուծումների վաճառքի մասնագետ

Աշխատանքի նկարագիր

Ձևավորելով և զարգացնելով հարաբերություններ նոր և առկա հաճախորդների հետ` իրականացնում է ՏՏ լուծումների վաճառք և ապահովում պլանային վաճառքի ցուցանիշները։ Այդ նպատակով այցելուում է պոտենցիալ և առկա հաճախորդներին, ներկայացնում է ավտոմատացման լուծումները և նոր տեխնոլոգիաների վերաբերյալ առկա տենդենցները։

ՏՏ լուծումների վաճառքի մասնագետի աշխատանքն իրականացվում է 3 հիմնական ուղղություններով․

  • նախավաճառք – մանրամասն տեղեկատվություն է տրամադրում լուծումների տեխնիկական բնութագրերի մասին, և թե ինչպես կարող են այդ լուծումները ապահովել հաճախորդի աշխատանքային կարիքները․

  • վաճառք․ բանակցում է հնարավոր առևտրային համաձայնագրի շուրջ

  • հետվաճառք (կամ վաճառքից հետո)․ իրականացնում է ծրագրային ապահովման աջակցություն:

Պարտականություններ

  • կապ հաստատել հաճախորդների հետ հանդիպումների, հեռախոսակապի, սոց ցանցերի կամ այլ միջոցներով

  • պարզել և հասկանալ հաճախորդների  հատուկ բիզնես կարիքները և կիրառել կազմակերպության լուծումների վերաբերյալ գիտելիքները՝ դրանք բավարարելու համար

  • ապահովել որակյալ ծառայություն` հաճախորդների համակարգերի և բիզնես գործընթացների մանրամասն ուսումնասիրության միջոցով

  • նոր հաճախորդներ ներգրավելու և հանդիպումներ կազմակերպելու համար, հեռախոսային զանգերի միջոցով  հետաքրքրություն առաջացնել ապրանքների և ծառայությունների նկատմամբ

  • նոր կապերի հաստատման միջոցով զարգացնել հաճախորդների ցանցը

  • պատրաստել և մատուցել ծրագրային ապահովման շնորհանդեսներ և ցուցադրումներ հաճախորդներին

  • խթանել վաճառքը և զարգացնել լուծումների պորտֆելը` ձևավորելով տեղեկատվական նյութեր և մասնակցելով ոլորտին առնչվող միջոցառումներին

  • մշտապես տեղեկացված լինել և ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ ոլորտի զարգացման ուղղությունների և միտումների վերաբերյալ

  • մշակել արդյունավետ վաճառքի պլաններ՝ օգտագործելով վաճառքի մեթոդաբանությունը

  • ինչպես վաճառքից առաջ, այնպես էլ հետո հաճախորդներին տրամադրել տեխնիկական խորհրդատվություն առաջարկվող լուծումների և օգտագործման ուղղությունների վերաբերյալ

  • խորհրդատվություն իրականացնել  ծրագրային ապահովման առանձնահատկությունների և կազմակերպության կառավարման տարբեր ոլորտներում դրանց կիրառման վերաբերյալ, (հաշվապահություն, արտադրություն կամ այլ մասնագիտացված ոլորտներ)

  • հասնել վաճառքի սահմանված թիրախներին և նպաստել կազմակերպության նպատակների իրականացմանը

  • նպաստել հաճախորդների ծրագրային խնդիրների լուծմանը ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով մասնագետ գործընկերներին

  • պատրաստել գնումների մրցութներին մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը, ապահովել պատշաճ  մասնակցությունը և վերլուծել արդյունքները

  • կառավարել աշխատանքային ծանրաբեռնվածությունը՝ ամենօրյա և շաբաթական նպատակները կազմակերպելու և առաջնահերթությունները սահմանելու համար

  • ներդրում ունենալ թիմի առաջընթացին՝ տրամադրելով շուկայի, հաճախորդների և առկա ուղղությունների  վերաբերյալ տեղեկատվություն:

Անհրաժեշտ որակները

Բարձրագույն կրթություն հետևյալ ոլորտներից մեկում․

  • բիզնես տեղեկատվական համակարգեր կամ տեխնոլոգիաներ

  • բիզնեսի կառավարում

  • համակարգչային գիտություն, ծրագրային ճարտարագիտություն կամ համակարգչային տեխնիկա

  • էլեկտրոնիկա

  • Մաթեմատիկա

  • ֆիզիկա

  • Անգլերեն և ռուսերեն լեզուների տիրապետում

Հմտություններ

  • Տեխնիկական ըմբռնման լավ մակարդակ, նոր տեխնոլոգիաների և դրա առևտրային օգտագործման նկատմամբ հետաքրքրություն ․տեխնիկական հմտությունների առկայությունը կհամարվի առավելություն

  • ինքնամոտիվացիա և արդյունքների վրա հիմնված վերաբերմունք

  •  

  • ճկունություն, դիմակայունություն և  ծանրաբեռնվածության պայմաններում արդյունավետ աշխատելու կարողություն

  • վստահություն և հեռախոսային  գործնական խոսակցություն  վարելու հմտություն

  • ժամանակի կառավարման հմտություն և առաջնահերթությունները ճիշտ սահմանելու  կարողություն

  • աշխատանքում մանրամասնություններին  ուշադրություն դարձնելու ունակություն

  • արտահայտիչ, համոզիչ և ազդեցիկ բանավոր հաղորդակցման հմտություններ

  • ուժեղ թիմային ոգի

  • բիզնեսի ըմբռնում

bottom of page