top of page

6 հմտություններ, որոնք առաջնորդներին անհրաժեշտ են թվային դարաշրջանում




21-րդ դարում, արագ զարգացող թվային աշխարհին համահունչ քայլելու համար առաջնորդները պետք է պարբերաբար փոփոխություններ կատարեն իրենց ընկերություններում Սակայն այդ ճանապարհին հաճախ բախվում են այնպիսի խնդրի, որ կազմակերպությունը վերափոխելու համար նրանք նախ պետք է վերափոխեն իրենց։

Ուսումնասիրելով մի շարք ընկերություններ, պարզվել է, որ մեր օրերում ամենակարևոր հատկությունը, որը պետք է ունենան առաջնորդը՝ հարմարվողականությունն է։

Ձեզ համար այսօր առանձնացրել ենք մի քանի կարևոր կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնեն առաջնորդները․

Մի պլանավորեք, այլ եղեք հարմարվող։

Շատ կարևոր է, որ առաջնորդները կարողանան արագ կողմնորոշվել՝ փոփոխվող իրավիճակներում, մտածեն սահմաններից դուրս և որոշումներ կայացնեն արագ ու հիմնավոր։

Վստահեք և բաց թողեք։

Մեր օրերում՝ հաշվի առնելով մեծ կազմակերպությունների ռազմավարությունը և տեսլականը, կարևոր է, որպեսզի առաջնորդները կարողանան վստահել իրենց աշխատակիցներին, ներգրավեն որոշումների կայացման գործընթացում, ստեղծեն այնպիսի մշակույթ, որը մարդկանց կստիպի իրենց բավականաչափ ապահով զգալ՝ ռիսկի դիմելու և կազմակերպության շահերի անունից գործելու համար։

Պարբերաբար կատարեք հետազոտություններ։

Առաջնորդները պետք է լինեն հետախույզներ: Պարբերաբար ուսումնասիրեն և սովորեն ընդունել «թույլ ազդանշաններ» այն մասին, թե ինչ է կատարվում իրենց կազմակերպություններում։ Պարբերաբար ժամանակ տրամադրեն՝ մասնակցելու տարբեր միջոցառումների, որոնք կօգնեն բացահայտել, թե ինչ նորարարական լուծումներ կարող են ներդնել իրենց կազմակերպությունում։

Եղեք համարձակ։

Առաջնորդները չպետք է վախենան կայացնել որոշումներ, դիմեն ռիսկի և նույնիսկ հաճախ ձախողվեն։ Նրանց արտաքին վստահությունը կարող է քողարկել վախն ու անհանգստությունը, բայց նրանք պետք է պատրաստ լինեն ընդունելու իրենց սխալները և քննադատությունները։

Եղեք ներգրավված

Լավագույն առաջնորդները միշտ տեղում են և զգացմունքորեն ներգրավված, շփվում են բաց և անկեղծորեն, նրանք միշտ հետևում են աշխատակիցների սթրեսի և անհանգստության պատճառներին և նախաձեռնում են կանխարգելիչ քայլեր գերծանրաբեռնվածությունից և հուզական այրումից խուսափելու համար։

Ապրիր արժեքներով՝ վստահությամբ:

Շատ աշխատակիցներ կընդդիմանան սեփական մտածելակերպի, վարքագծի փոփոխություններին, եթե չգիտակցեն այդ փոփոխությունների կարևորությունը, առաջնորդները պետք է հստակ գիտակցեն իրենց քայլերի պատճառահետևանքային կապը։

5 views
bottom of page