top of page

Բիզնես գործըթնացների ավտոմատացում

Բիզնես գործըթնացների ավտոմատացում(𝐁𝐏𝐀) և գործընթացների բանական ավտոմատացում(𝐈𝐏𝐀)։ Ո՞րն է տարբերությունը



Բիզնես գործընթացների ավտոմատացումը (𝐁𝐏𝐀) գոյություն ունի 𝟐 տասնամյակից ավել: Ըստ էության, այն փաստաթղթերի թվայանացումն է

Մինչ շատ կազմակերպություններ դեռ նոր-նոր են սկսում իրենց փաստաթղթերի թվայնացման ավտոմատացումը, ոլորտում ժամանակի հրամայականն է դառնում բիզնես գործընթացների բանական ավտոմատացումը (𝐈𝐏𝐀)։

Ի՞նչ է բիզնես գործընթացների բանական ավտոմատացումը (IPA)։

Մեքենայական ուսուցման (ML), արհեստական ինտելեկտի (AI) և ճանաչողական տեխնոլոգիաների ի հայտ գալը փոխել է բիզնես գործընթացների ավտոմատացման դեմքը:

Այն բոլոր բիզնես գործընթացները, որոնց կատարումը պահանջում էր կրկնվող, ձեռքի աշխատանք, այժմ փոխարինվում է պարզ, հոսքային ավտոմատացումներով 𝐈𝐏𝐀-ի օգտագործման սպետկրն ավելի ընդգրկուն է և իր մեջ ներառում է՝ փաստաթղթաշրջանառության բանական մշակում(𝐈𝐃𝐏), աշխատանքային գործըթնացների ավտոմատացում, մատակարարման շղթայի կառավարում, դիմում-բողոքների մշակում, ընթացիկ աշխատանքների կառավարում և այլն։

Ի՞նչ առավելություններ և նոր հնարավորություններ է ընձեռում IPA-ը ընկերություններին։

Գործընթացների արդյունավետության բարձրացում։ IPA-ի ամենամեծ առավելությունը որոշումերի կայացման արագությունն է, ինչը բերում է արդյունավետության բարձրացման։

Ծախսերի կրճատում։ Համաձայն Gartner-ի՝ 2024 թվականին կազմակերպությունները կկրճատեն օպերացիոն ծախսերը 30%-ով՝ շնորհիվ հիպերավտոմատացման տեխնոլոգիաների միաձուլման։

Ճշգրտության ավելացում ՝ մարդկային գործոնի նվազեցմամբ։ Բանական ավտոմատացումը հիմնվում է հավաքագրված տվյալների վերլուծության վրա, բացառելով իռացիոնալ գործոնների ազդեցությունը որոշումների կայացման վրա։

Բիզնես գործընթացների վերաիմաստավորում և նոր հաստիքների ավելացում։ IPA-ը զուտ բիզնես գործընթացների ավտոմատացում չէ, այն հնարավորություն է տալիս հասկանալ և բացահայտել առկա գործընթացների խոչընդոտները և խնդիրները, որպեսզի հետագայում ստեղծվեն նոր լուծումներ, լուծումներից բխող նոր հաստիքներ։

4 views
bottom of page