
Oracle NetSuite-ը հանդիսանում է ամպային ծրագրային ապահովման միջոց, որը ընկերություններին հնարավորություն է ընձեռում օգտվել 𝐄𝐑𝐏, 𝐂𝐑𝐌, 𝐄-𝐜𝐨𝐦𝐦𝐞𝐫𝐜𝐞 համակարգերից՝ առանց հավելյալ ծախսերի և նոր ենթակառուցվածքների ստեղծման։
Oracle NetSuite-ը թույլ է տալիս ավտոմատացնել ընկերության մի շարք գործընթացներ՝ ֆինանսներից մինչև գործառույթների պլանավորում և վերլուծություն։ Այն լայնածավալ գործիքների համակարգ է, որը օգնում է ավելի լավ հասկանալ և կառավարել բիզնեսը։
Oracle NetSuite-ի գործիքակազմը ներառում է՝
Հաշվառում և ֆինանսներ։
Ներառում է՝ համախմբված հաշվետվություններ, ծախսերի հաշվառում, բյուջետավորման և հաշվապահական հաշվառման գործընթացների կառավարում։
Վաճառնքերի և հաճախորդների կառավարում։
Ներառում է՝ վաճառքի ձագարի կառավարում, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում և վաճառքների վերլուծություն։
Գնումներ և մատակարարումների կառավարում։
Ներառում է՝ գնումների, պահեստի, մատակարարների կառավարում։
Արտադրության կառավարում։
Ներառում է՝ արտադրության և իրացման կառավարում, ինչպես նաև նախագծերի կառավարում։
Աշխատակիցների և աշխատավարձերի կառավարում։
Oracle NetSuite-ի հիմնական առավելություններից մեկը նրա ճկունությունն է և մասշտաբավորման հնարավորությունը։ Այն կարող է ներդրվել ցանկացած չափի և ոլորտի կազմակերպություններում, տալիս է ինտեգրման բազմաթիվ հնարավորություններ կողմնակի ծրագրային ապահովման միջոցների հետ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ ներդնել 𝐎𝐫𝐚𝐜𝐥𝐞 𝐍𝐞𝐭𝐒𝐮𝐢𝐭𝐞-ը կազմակերպությունում առկա ենթակառուցվածքներում։
Մեկ այլ կարևոր առանձնահատկություններից է այն, որ Oracle NetSuite-ը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հավաքագրել և վերլուծել տվյալները․ ինչը թույլ է կտա արագ արձագանքել բիզնեսում տեղի ունեցող փոփոխություններին և կայացնել հիմնավորված որոշումներ։
Բացի այդ Oracle NetSuite-ը ունի բազում հնարավորություններ կադրերի կառավարման և հաճախորդների հետ հարաբերություններում՝ ներառյալ CRM, վաճառքների կառավարում և մարքեթինգ։
Մի քանի փաստ Oracle NetSuite-ի մասին։
𝐎𝐫𝐚𝐜𝐥𝐞 𝐍𝐞𝐭𝐒𝐮𝐢𝐭𝐞-ը հանդիսանում է ամենատարածված և հայտնի ERP համակարգերից մեկը աշխարհում (ավելի քան 20․000 ընկերություն 160 տարբեր երկրներում)։
𝐎𝐫𝐚𝐜𝐥𝐞 𝐍𝐞𝐭𝐒𝐮𝐢𝐭𝐞-ը գործում է 1998 թվականից։
Բիզնեսի կառավարման համար 𝐎𝐫𝐚𝐜𝐥𝐞 𝐍𝐞𝐭𝐒𝐮𝐢𝐭𝐞-ը առաջարկում է ավելի քան 200 գործիք, ներառյալ ֆինանսական հաշվառում, վաճառքների կառավարում, գնումներ, գույքագրում, արտադրություն և այլն։
𝐎𝐫𝐚𝐜𝐥𝐞 𝐍𝐞𝐭𝐒𝐮𝐢𝐭𝐞-ը կարող է ինտեգրվել այլ համակարգերի հետ։ Օրինակ՝ 𝐒𝐀𝐋𝐄𝐒𝐅𝐎𝐑𝐂𝐄, 𝐬𝐡𝐨𝐩𝐢𝐟𝐲 և այլն։
Հայտնի ընկերություններ, որ ներդրել են Oracke netsuite-ը իրենց բիզնեսում՝
1. Dell Technologies
2. Philips
3. Honeywell
4. T-Mobile
5. Siemens
6. Toyota Material Handling
7. Pacific Gas and Electric Company
8. Stryker
9. Kaspersky Lab
10. Fujitsu
11. Hitachi Vantara
12. Konica Minolta
13. Poly
14. Skullcandy
15. Trivago
16. Zendesk
See less