
Ընկերությունները մեծ գումարներ են հատկացնում` նոր հաճախորդներ ներգրավելու համար և շատ կարևոր է, որ այդ ծախսերի ներդրումների վերադարձը (𝗥𝗢𝗜) հնարավորինս բարձր լինի:
Վաճառքի մենեջերները հաճախ գրառումներ են կատարում 𝗘𝘅𝗰𝗲𝗹 աղյուսակներում, 𝗚𝗢𝗢𝗚𝗟𝗘 փաստաթղթերում, նոթատետրերում կամ ընդհանրապես գրառումներ չեն կատարում: Չկա հաճախորդների միասնական բազա, չկա տեղեկատվություն՝ վիճակագրության, վերլուծության և կանխատեսումների հավաքագրման համար:
Ի՞նչ կտա 𝗦𝗮𝗹𝗲𝘀𝗳𝗼𝗿𝗰𝗲-ը Ձեր բիզնեսին
𝗦𝗮𝗹𝗲𝘀𝗳𝗼𝗿𝗰𝗲-ը 𝗖𝗥𝗠 հարթակ է, որը կօգնի Ձեզ ավտոմատացնել և պարզեցնել Ձեր՝ վաճառքի, սպասարկման, մարքեթինգի, վերլուծության և հաճախորդների հետ հարաբերությունների խնդիրները:
Շահույթի ավելացում
Աշխատակիցներն ստանում են ամբողջական տեղեկատվություն հաճախորդի և վաճառքի պատմության մասին, ինչի արդյունքում կկարողանան կենտրոնանալ ավելի շահութաբեր գործարքների վրա և անհատականացնել առաջարկները:
Վաճառքի կանխատեսման ճշգրտության բարելավում
Վիճակագրական տեղեկատվությունը օգնում է կանխատեսել գործարքի հավանականությունն ու արագությունը: Ընկերությունները ստանում են գործիք, որն արձանագրում է բանակցությունների արդյունքները, վճարումները և այլ ցուցանիշները։ Կառավարիչները կարող են պլանավորել շահույթը, գործարքների քանակը և վաճառքի բաժնի ծանրաբեռնվածությունը:
Գործարքի հավանականության մեծացում
𝗦𝗮𝗹𝗲𝘀𝗳𝗼𝗿𝗰𝗲-ն ավտոմատացնում է վաճառքի ցիկլը, ստեղծում է միասնական գիտելիքների բազա՝ հաճախորդների կողմից հաճախ տրվող հարցերով, մրցակիցների վերլուծությամբ և օգնում նույնիսկ նոր աշխատակցին արդյունավետ աշխատել հաճախորդի հետ:
Գնի նվազեցում
Վաճառքի գործընթացի ավտոմատացումն օգնում է արագացնել առօրյա գործառնությունները, բացահայտել ոչ եկամտաբեր ուղիները և նվազեցնել հաճախորդների ներգրավման ծախսերը:
Վերահսկողության բարձրացում
𝗖𝗥𝗠 համակարգը օգնում է հետևել վաճառքի մենեջերների կատարողականության ցուցանիշներին, օրինակ՝ կնքված պայմանագրերից շահույթը, գործարքների քանակը, հաճախորդների հետ շփումների որակը:
Որո՞նք են 𝗦𝗔𝗟𝗘𝗦𝗙𝗢𝗥𝗖𝗘-ի առավելությունները
• 𝗦𝗮𝗹𝗲𝘀𝗳𝗼𝗿𝗰𝗲-ը ադապտացվում է ըստ ընկերության գործընթացների • Արագ ներդրում և մասշտաբավորման հնարավորություն • Ավտոմատ թարմացումներ • Ամպային հարթակի շնորհիվ սարքավորումներ գնելու կարիք չկա • Օգտվելու հնարավորություն ցանկացած սարքից՝ նոութբուք, պլանշետ, սմարթֆոն
𝗦𝗮𝗹𝗲𝘀𝗳𝗼𝗿𝗰𝗲-ը օգտագործում է «𝗘𝗶𝗻𝘀𝘁𝗲𝗶𝗻 𝗔𝗜» արհեստական բանականությունը՝ կանխատեսումներ իրականացնելու համար։ «𝗘𝗶𝗻𝘀𝘁𝗲𝗶𝗻 𝗔𝗜»-ն կարող է կանխատեսել՝ 1. Հաճախորդները ապագայում ի՞նչ վարքագիծ կարող են դրսևորել 2. Շուկայում ի՞նչ սպասվող փոփոխություններ կարող են լինել 3. Բիզնեսի (առկա հայեցակարգերի պայմաններում) զարգացման հնարավոր սցենարներ և ռիսկեր
𝗦𝗮𝗹𝗲𝘀𝗳𝗼𝗿𝗰𝗲-ը իր այս գործիքով հնարավորություն է ընձեռում ընկերություններին ունենալ սեփական 𝗗𝗔𝗧𝗔 𝘀𝗰𝗶𝗲𝗻𝘁𝗶𝘀𝘁