
Databox-ը ամպային հարթակ է, որի օգնությամբ բիզնեսը հնարավորություն է ստանում համակցել տարբեր աղբյուրներից ստացվող տվյալները, համադրել և վերլուծել դրանք։ Տվյալները կարող են հավաքագրվել ամենատարբեր աղբյուրներից օրինակ՝ CRM համակարգերից, վերլուծական հարթակներից, մարքեթինգային ավտոմատացված գործիքներից, սոցիալական ցանցերից և այլն։ DATABOX-ի ամենամեծ առավելությունը տվյալների վիզուալիզացման հնարավորությունն է, հաշվետվությունների կազմումը և իրական ժամանակում թարմացումները։
5 պատճառ, թե ինչո՞ւ է պետք այն ներդնել։
Տարբեր աղբյուրներից ստացվող տվյալների ինտեգրում։ Դուք կարող եք տեսնել բիզնեսում առկա բոլոր գործընթացների մասին վերլուծությունը մեկ հարթակում, ինչը շատ հարմար է և ժամանակ է խնայում։
Որոշումների կայացման բարելավում։ Databox-ը տալիս է վիզուալիզացված զեկույցներ և վերլուծություններ, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ Ձեր բիզնես տվյալները։
Ռեսուրսների օպտիմալացում։ Databox-ի օգնությամբ կարելի է ավտոմատացնել առօրյա առաջադրանքները, ինչը հնարավորություն է ընձեռում ավելի արդյունավետ օգտագործել ռեսուրսները։
Հաղորդակցության բարելավում։ Databox-ը նաև հարթակ է, որտեղ Ձեր աշխատակիցները կարող են կիսվել տեղեկատվությամբ, շփվել իրական ժամանակում, ինչպես նաև նախագծի շրջանակներում փոփոխություններ և լրացումներ կատարել։
Տվյալների ապահովություն։ Տվյալների գաղտնիությունը ապահովելու համար Databox-ը օգտագործում է գաղտնագրման տարբեր մեթոդներ, ինչպես նաև մի շարք գործընթացային միջոցառումներ օրինակ՝ բազմաստիճան նույնականացում։
Databox-ի գործիքներից մի քանիսը։
Տարբեր սոցիալական ցանցերի հետ ինտեգրում։ Գովազդային, վերլուծուկան հարթակներից տվյալների հավաքագրում օրինակ՝ Google Analytics, Facebook Ads, Instagram, Google AdWords, LinkedIn և այլն։
Տվյանլերի վիզուալիզացում` դիագրամների, գրաֆիկների և տվյալների պատկերման այլ գրաֆիկական միջոցներով։
Տվյալների ավտոմատացված վերլուծություն՝ թրենդների, խնդիրների և հնարավորությունների մասին պատկերացում տալու համար։
Ցուցատախտակների և հաշվետվությունների կազմում, ամբողջական փոփոխվող ինտերֆեյսով, որտեղ դուք կարող եք ներառել միայն անհրաժեշտ տվյալները։
Ընդհանուր առմամբ Databox-ը հզոր գործիք է, որի օգնությամբ բիզնեսին առնչվող բոլոր տվյալները հավաքագրվում են մեկ հարթակում, մշտապես մոնիթորինգի են ենթարկվում և կազմվում են հաշվետվություններ՝ հագեցած գրաֆիկներով և դիագրամներով։ Մեծ առավելություն է նաև տրամաբանական և <<userfriendly>> կառուցվածքը։
Բիզնեսում օգտագործվող այլ գործիքների մասին տեղեկատվություն կարող եք գտնել մեր կայքում՝ https://www.norksys.com