
𝐒𝐚𝐥𝐞𝐬𝐟𝐨𝐫𝐜𝐞 𝐂𝐑𝐌 (հաճախորդնների հետ հարաբերությունների կառավարում) համակարգը իր մեջ պարունակում է ժամանակակից տեխնոլոգիական առաջընթացի բարձրագույն ձեռքբերումներից մեկը` 𝐄𝐢𝐧𝐬𝐭𝐞𝐢𝐧 𝐀𝐈 արհեստական ինտելեկտը, որը նոր, անսահման հնարավորություններ է ստեղծում` հասկանալու, կանխատեսելու հաճախորդների վարքագիծը
𝐒𝐚𝐥𝐞𝐬 𝐜𝐥𝐨𝐮𝐝 𝐄𝐢𝐧𝐬𝐭𝐞𝐢𝐧-ը տվյալների վրա հիմնված վաճառքի մշակույթ ստեղծելու ամենաարագ և ամենահեշտ միջոցն է։ 𝐄𝐢𝐧𝐬𝐭𝐞𝐢𝐧-ը ավտոմատ կերպով հավաքագրում է հաճախորդների տվյալները էլ․փոստից, օրացույցներից։ Այն հնարավորություն է ընձեռում ընկերության աշխատակիցներին ազատել ժամանակատար այնպիսի առաջադրանքների կատարումից, ինչպիսիք են տվյալների մուտքագրումը։
Ի՞նչպես է աշխատում 𝐄𝐢𝐧𝐬𝐭𝐞𝐢𝐧 𝐀𝐈 արհեստական բանականությունը։
Einstein-ը վերցնում է հավաքագրված տվյալները և վերափոխում է դրանք վաճառքի մասին պատկերացումների, այն ավտոմատ գեներացնում է ծանուցումներ սպասվող հանդիպումների մասին,նոր մրցակիցների, երբ էլ․նամակին ավելացվում է նոր ներկայացուցիչ, այսպիսով հնարավորութուն է տալիս վաճառքի մենեջերին անմիջապես կապի դուրս գալ։
𝐄𝐢𝐧𝐬𝐭𝐞𝐢𝐧 𝐀𝐈 աշխատանքի նրբությունները՝
𝐄𝐢𝐧𝐬𝐭𝐞𝐢𝐧-ը առաջանահերթությունը տալիս է այն լիդերին, որոնք ամենայն հավանականությամբ կարող են փոխակերպվել վաճառքի և տալիս է խորհուրդներ հետագա քայլերի համար։ Դուք հնարավորություն ունեք լիդերի հետ տարբեր սցենարներով աշխատել՝ հիմք ընդունելով լիդերին տրվող գնահատականները, օրինակ՝ «ամենատաք» լիդերը փոխանցել բարձր վաճառքի ցուցանիշներ ունեցող աշխատակցին։
Einstein-ը մշտական դիտարկում է հնարավորությունների ընդհանուր վիճակը, մատնանշելով դրանց հետ կապված հնարավոր ռիսկերը և խորհուրդ է տալիս հաջորդ լավագույն քայլը՝ գործարքը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։
Յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն է ստանում վիզուալիզացնել ցանկացած տվյալ և տեսնել դրանց գրաֆիկական արտացոլումը, ինչը հեշտացնում է աշխատանքը և տալիս է իրավիճակի մասին ամբողջական պատկերացում։
𝐄𝐢𝐧𝐬𝐭𝐞𝐢𝐧-ի ամենամեծ առավելությունը այն է, որ կանխատեսումները իրականացնում է արհեստական բանականությունը՝ բացառելով ենթադրությունները։
Norksys ընկերությունը ներդրել է Salesforce համակարգը և ապահովել «𝐦𝐚𝐜𝐡𝐢𝐧𝐞 𝐥𝐞𝐫𝐧𝐢𝐧𝐠», որով սովորում և զարգանում է Einstein-ը