
Եթե այս հարցի վերաբերյալ մտորեինք մի քանի տարի առաջ, ապա մեծամասնությունը կասեր, որ արդյունավետ աշխատուժ և խելացի կառավարում է անհրաժեշտ, բայց ժամանակները փոխվել են, փոխվել է նաև այս հարցի պատասխանը։
Ժամանակակից աշխարհում բիզնեսի հաջողության գրավականը նորագույն տեխնոլոգիաների ներդրման և դրանց առավելությունների արդյունավետ օգտագործման ճկունության մեջ է
Բիզնես գործընթացների կառավարումը(𝐁𝐏𝐌) համակարգային ռազմավարություն է, որը օգնում է ձեռնարկություններին ստեղծել արդյունավետ և գործուն աշխատանքային գործընթաց իրենց կազմակերպության համար։ 𝐁𝐏𝐌-ը հնարավորություն է տալիս արագ և համակարգված կերպով ադապտացվել անընդհատ փոփոխվող բիզնես միջավայրում, այն օգնում է կառավարել ամենատարբեր բիզնես գործընթացներ, ինչպիսիք են օրինակ ՝ նոր աշխատակիցների ընդունումը, կրկնվող գործընթացների ավտոմատացումը, հաճախորդների կարիքների բավարարումը և այլն։
Թվայնացումը տարեցտարի ավելի խորն է ներթափանցում բիզնես գործընթացներ, իսկ արհեստական բանականությունը զբաղեցնում է առաջատար դիրքեր բիզնես տեխնոլոգիաների ոլորտում։
Մի քանի օրինակ, թե ինչպե՞ս է արհեստական բանականությունը բարելավում բիզնես գործընթացների կառավարումը
Կրկնվող, անօգուտ առաջադրանքների ավտոմատացում։
Կրկնվող առաջադրանքների ավտոմատացումը(𝐑𝐏𝐀) կազմակերպություններում ամենատարածված ավտոմատացման ձևերից է: Այն ծրագրային ապահովման տեսակ է, որում զետեղված մեքենայական ուսուցումը և արհեստական բանականությունը փոխարինում են հավելյալ աշխատուժի ներգրավմամբ առաջադրանքների կատարումը։
Կանխատեսող վերլուծություններ։
Արհեստական բանականության առանձնահատկություններից մեկը տվյալների բազաների ուսումնասիրության, հետևելու և վերլուծելու ունակությունն է։ Արհեստական բանականությունը ունակ է հայտնաբերել օրինաչափություններ, որոնց բացահայտումը անհասանելի է մարդու համար։ Օրինակ՝ դրսևորված սպառողական վարքագծի հիման վրա պոտենցիալ հաճախորդների սեգմենտավորում։
Ծախսերի արդյունավետություն։
𝐁𝐏𝐌 համակարգերի ներդրում ինտենսիվ գործընթաց է, որը ինչպես ծախսատար է, այնպես էլ ժամանակատար, սակայն եթե դիտարկում ենք նրա ներդրումը բիզնես կոմպլեքսում ապա նրա մաս կազմող կրկնվող առաջադրանքների ավտոմատացումը(𝐑𝐏𝐀) շահութաբեր է և օգտագործում է առկա ռեսուրսները ավելի արդյունավետ։
Հաճախորդների փորձի բարելավում։
Կար ժամանակ, երբ արհեստական բանականության ներդրումը բիզնես գործընթացների ավտոմատացման մեջ պայմանավորված էր արժեքով, բայց այժմ ակցենտավորվում է հաճախորդների սպասարկման որակի գործոնը։ Արհեստական բանականություն + 𝐁𝐏𝐌 դուետը հնարավորություն է տալիս ճշգրտորեն կանխատեսել սպառման միտումները՝ հիմք ընդունելով դրսևորվող սպառողական վարքագիծը։ Ամենատարածված օրինակներից կարելի է նշել 𝐂𝐡𝐚𝐭𝐛𝐨𝐭-երի օգտագործումը սպասարկման ոլորտում։