
Նեյրոնային ցանցեր, արհեստական բանականություն, ինովացիոն տեխնոլոգիաներ․ աշխարհը տեխնոլոգիական հեղափոխության շեմին
ChatGPT։ Ֆենոմեն թե հերթական լավ մշակված մարքեթինգային քայլ: Պատասխանը միանշանակ է՝ ֆենոմեն։ Նեյրոնային ցանցերի հիմնական թերություններից են նրանց աշխատանքում դեդուկցիայի և վերլուծելու հնարավորությունների բացակայությունը, ինչպես նաև պատասխանների տրամաբանական փոխկապակցվածություն բացակայությունը։
ChatGPT-ին ունակ է գեներացնել տրամաբանորեն կապակցված պատասխաններ, այն կարողանում է վերլուծել և տալ օգտատերերի հարցումներին պատասխան՝ հնարավոր ամենակարճ եղանակով։ Նեյրոնային ցանցը օտագործվում է ամենատարբեր ոլորտներում՝ ծրագրավորումից մինչև մարքեթինգ։
ChatGPT նեյրոնային ցանցը այնքան ֆենոմենալ է, որ նույնիսկ տեխնոլոգիական գիգանտներ Microsoft-ը և Google-ը արտահերթ հանդիպումներ են անցկացրել հիմնադիրների և գործադիր տնօրենների մասնակցությամբ՝ սեփական նեյրոնային ցանց ստեղծելու համար։
Ներկա պահին Google-ի կողմից ներկայացված Bard(LaMDA) նեյրոնային ցանցը չի կարողանում մրցակցել ChatGpt-ի և Microsoft-ի Prometheus նեյրոնային ցանցերի հետ և ավելին Bard նեյրոնային ցանցի ներկայացումից հետո, մայր կազմակերպության՝ Alphabet-ի ակցիաները ընկել են 8%-ով, անսովոր է տեսնել այսպիսի տեխնոգիգանտին մրցավազքի վերջին հորիզոնականներում։
Հետաքրքիր փաստեր ChatGT-ի մասին։
1․ ChatGPT-3-ը աշխարհի ամենամեծ լեզվական մոդելն է՝ ավելի քան 175 միլիարդ պարամետրով:
2. ChatGPT-3-ը կարող է ստեղծել տարբեր երկարությունների տեքստեր՝ կարճ արտահայտություններից մինչև ամբողջական էսսեներ: Ստեղծված տեքստի առավելագույն երկարությունը 2048 նշան է:
3. ChatGPT-3-ը կարող է մշակել տեքստեր ավելի քան 100 լեզուներով և բարբառներով:
4. ChatGPT-3 ուսուցման գործընթացում օգտագործվել են հսկայական քանակությամբ տեքստային տվյալներ՝ ավելի քան 45 տերաբայթ: Այս տվյալները վերցվել են տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են վեբ էջերը, գրքերը և հոդվածները:
5. Շուրջ 3 ամիս է պահանջվել ChatGPT-3-ը ավելի քան 3000 GPU-ով վարժեցնելու համար: