top of page

KPI համակարգի մշակում և ավտոմատացում




Բոլոր ձեռնարկությունների համար՝ փոքր թե մեծ, կարևոր է ունենալ գործունեության հիմնական ցուցանիշներ (KPI), որոնք օգտագործվում են բիզնես նպատակային ցուցանիշների կատարողականության արդյունավետության գնահատման համար

Բիզնեսի սեփականատերերը տարբեր պատկերացումներ ունեն այն մասին, թե ո՞րն է բիզնեսի հաջողությունը:

Որոշ ձեռնարկություններ նպատակաուղղված են արագ աճի և սկզբում շահույթ չեն ակնկալում: Մյուսները ձգտում են օրգանապես զարգանալ՝ շահույթի մեծ մարժա ստանալու նպատակով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ունենալ հստակ ձևակերպում, թե ի՞նչ եք ընկալում, որպես ձեր բիզնեսի հաջողության ցուցանիշ, այնուհետև կառուցել KPI-ները այդ ցուցանիշների շուրջ:

KPI-ների նույնականացումը և հետևելը օգնում է ձեզ և ձեր թիմին հասկանալ բիզնեսի նպատակները և բացահայտել հնարավոր ռիսկերը։ Անկախ նրանից՝ KPI-ներին հետևում եք բարձր տեխնոլոգիական վերլուծական վահանակներում, թե ձեռքով Excel-ում, կարևոր է, որ դրանք չափելի, հասանելի լինեն և կապված լինեն որոշակի նպատակի հետ:

Ժամանակակից Ամպային (cloud) տեխնոլոգիաների վրա հիմնված ծրագրերի և դրանց ցուցադրման վահանակների օգտագործումը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել ձեր KPI-ներին: Սա նշանակում է, որ դուք կարող եք ավելի արագ նկատել հնարավորություններն ու ռիսկերը, ինչն իր հերթին նշանակում է, որ դուք կարող եք ժամանակին և տեղեկացված բիզնես որոշումներ կայացնել:

KPI-ների վերահսկման թվայնացված ծրագրերի վահանակների օգտագործումը հնարավորություն է տալիս վերլուծել պատմական տվյալների միտումները, բայց որ ավելի կարևոր է, պլանավորել ապագան:

NORKSYS ընկերությունը իրականացնում է կազմակերպության ամբողջական KPI համակարգի մշակում և կազմակերպության տարբեր տվյալների բազաների ինտեգրում DATABOX ամպային տեխնոլոգիայով աշխատող ծրագրային լուծմանը։ Այն կապահովի կազմակերպության KPI-երի իրական ժամանակում թարմացումներ և ծրագրի ցուցադրման վահանակում պատկերավոր ցուցադրել KPI ների իրականացման տենդենցները։

8 views
bottom of page