
Մրցակցությունը բիզնեսում այսօր ուժեղ է, և շուկայի այլ խաղացողներից տարբերվելու համար ընկերությունները պետք է օգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ և գործիքներ՝ արտադրության բարելավման և արդյունավետության բարձրացման համար։
SALESFORCE-ը հանդիսանում է բիզնես գործընթացների ավտոմատացման լավագույն գործիքներից մեկը․ վաճառքի և մարքեթինգի կառավարում, հաճախորդների սպասարկում, վերլուծություններ, կանխագուշակումներ։ Այս հոդվածում կներկայացնենք SALESFORCE-ի մասին հետաքրքիր փաստերից մի քանիսը, որոնք կօգնեն մեր հաճախորդների հասկանալ, թե ինչո՞ւ է այս գործիքը այսքան տարածված և ի՞նչ կարող է այն տալ բիզնեսին։
Ըստ «Salesforce State of Sales Report, 2021» զեկույցի՝ Salesforce համակարգի ներդրումից հետո ընկերությունները գրանցում են հետևյալ ցուցանիշները՝
• Վաճառքի մենեջերների արդյունավետության ավելացում 44%-ով
• Շահույթի ավելացում 27%-ով
• Գործարքների կնքման վրա ծախսվող ժամանակի 29% կրճատում
• Հաճախորդների հավատարմության բարձրացում 23%-ով
Բացի այդ, Forrester Consulting ընկերության հետազոտությունները ցույց են տվել, որ Salesforce-ի ներդրմամբ ընկերությունները 3 տարում մինչև 2․300․000 ԱՄՆ դոլար խնայողություններ են կատարել։
Salesforce-ի օգտագործման գործնական օրինակներ։
Salesforce-ը ամպային գործիք է, որը օգնում է բիզնեսին բարելավել արտադրությունը և արդյունավետությունը։ Այն գործիքների և գործառույթների լայն շրջանակ է մատուցում բիզնես գործընթացների ավտոմատացման համար։ Salesforce-ի օգտագործման Մի քանի գործնական օրինակներ ներկայացնենք ստորև։
1. Վաճառքների խթանում։ Salesforce-ը տրամադրում է գործիքներ վաճառքների կառավարման և արդյունավետության բարելավման համար։ Այն հնարավորություն է տալիս հետևել վաճառքներին և պոտենցիալ հաճախորդներին, ինչպես նաև ավտոմատացնել վաճառքները, հաճախորդների հետ հարաբերությունները։
2. Մարքեթինգային գործընթացների բարելավում։ Salesforce-ը օգնում է կազմակերպություններին բարելավել մարքեթինգային գործընթացները՝ ընձեռելով գործիքներ կազմակերպության կառավարման, զեկույցների կազման և մարքեթինգային արշավների արդյունքների վերլուծության համար։ Այն հնարավորություն է ընձեռում տարբեր տեղեկատվական աղբյուրներ ինտեգրել մեկ հարթակում և ստեղծել անհատական նամակներ յուրաքանչյուր հաճախորդի համար։
3. Հաճախորդների սպասարկում։ Salesforce-ը օգնում է բարելավել հաճախորդների սպասարկումը՝ ընձեռելով գործիքներ հաճախորդների հարցումների, դիմումների և հետադարձ կապի համար։ Բացի այդ Salesforce-ը ավտոմատացնում է հաճախորդ-բիզնես կոմունիկացիաները, ինչը իր հերթին օգնում է ավելի արագ լուծել խնդիրները և բարձրացնել սպասարկման որակը։
4. Բջջային սարքավորումներից Salesforce-ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու հնարավորություն։
5. Տվյալների անվտանգություն։ Salesforce-ը մատուցում է տվյալների անվտանգության և գաղտնիության ժամանակակից ծառայություններ, ինչը ապահովում է հաճախորդների մասին տեղեկատվության գաղտնիությունը, պաշտպանում է բիզնեսը կիբերհարձակումներից և տվյալների արտահոսքից։
6. Այլ համակարգերի հետ ինտեգրման հնարավորություն։ Salesforce-ը հեշտությամբ ինտեգրվում է առկա այլ ERP, CRM համակարգերի հետ։
Ընդհանուր առմամբ, Salesforce-ը գործիք է, որը նշանակալիորեն բարելավում է բիզնեսի աշխատանքը, ավելացնում է վաճառքները, բարելավում է մարքեթինգը, հաճախորդների սպասարկումը և տվյալների կառավարումը։ Նրա ծառայությունների և գործառույթների լայն շրջանակը հնարավորություն է տալիս անհատական լուծումներ մշակել յուրաքանչյուր կազմակերպության համար՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր բիզնեսի առանձնահատկությունները։