Հաշվապահություն և ֆինանսներ
Հաշվապահական մոդուլը համապարփակ և լիարժեք աջակցություն է տրամադրում հաշվապահական և ֆինանսական կառավարման բոլոր գործընթացներին՝ ապահովելով ֆինանսական տվյալների և գործարքների ճշգրիտ և արդյունավետ մշակումը:
Հաշվապահական վահանակ
Հետևեք ձեր հաշվապահական առաջադրանքներին իրական ժամանակում՝ բոլորը մեկ հարմար տեսադաշտում: Հրաժեշտ տվեք հնացած տեղեկատվությանը և այլևս երբեք բաց մի թողեք կարևոր դետալները:
Հաշիվ ապրանքագրեր
Ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյսի միջոցով միլիվայրկյանների ընթացքում ձևակերպեք գնման և վաճառքի հաշիվ ապրանքագրերը։ Այլևս համակարգը ինտեգրված է հայկական E-invoicing համակարգրին և հաշիվ ապրանքագրերը մեկ սեղմումով կարող եք ներբեռնել մեր համակարգ։
Համակարգում առկա արհեստական բանականությունը միլիվայրկյանների ընթացքում կարողանում է ճանաչել PDF ֆորմատով ստացված հաշիվ ապրանքագրերում առկա տեղեկատվությունը և ներմուծում է համակարգ։
Հաշվապահական հաշվառում և ֆինանսական հաշվետվություններ
Համակարգը իրական ժամանակում ավտոմատ գեներացնում է հաշվապահական հաշվետվությունները՝ ներառյալ հաշվեկշիռները, շահույթի և վնասի հաշվետվությունները, դրամական միջոցների հոսքերի հաշվետվությունները, ծախսերի հաշվետվությունները և տարբեր այլ ֆինանսական հաշվետվություններ:
Հավելյալ հնարավորություններ
Ավոմատացված հետևում
Համակարգն օգնում է ձեզ բացահայտել ուշ վճարումները և թույլ է տալիս պլանավորել և ուղարկել համապատասխան հիշեցումներ՝ ելնելով ժամկետանց օրերի քանակից: Հիշեցումները կարող եք ուղարկել ձեր համակարգում ներդրված տարբեր միջոցներով, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը, հաղորդագրությունը կամ SMS-ը:
Հաշվետվություններ իրական ժամանակում
Իրական ժամանակում ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններ, որոնք ձեզ հնարավորություն են տալիս տեղեկացված որոշումներ կայացնել ձեր բիզնեսի վերաբերյալ: Բացի այդ, դուք կարող եք հեշտությամբ կատարել նշումներ, արտահանել հաշվետվությունները և դիտել մանրամասները անցնելով իրար փոխկապակցված փաստաղթերով:
Հաճախորդների պորտալ
Ձեր հաճախորդների հետ կարող եք աշխատել մեկ ընդհանուր պորտալում, հնարավորություն տալով իրենց դիտել, ներբեռնել և վճարել իրենց հաշիվ-ապրանքագրերը առցանց: Նրանք կարող են կառավարել իրենց բաժանորդագրությունները, ստորագրել փաստաթղթեր, հետևել պատվերի կարգավիճակին, ուղարկել հաղորդագրություններ և այլն:
Խելացի համապատասխանեցման գործիք
Համակարգում առկա Արհեստական բանականությունը ստացված բանկային վճարումները ավտոմատ ուսումնասիրում և առաջարկում է կցել կոնկրետ հաշիվ ապրանքագրերի։ Սա կարող է փողարիներ ձեռքով համեմատելու ծախսատար և անարդյունավետ աշխատանքը։