Արտադրություն

Ամբողջական լուծում ցանկացած տեսակի արտադրության համար, որը միավորում է արտադրությունը, աշխատատեղի և սարքավորումների կառավարումը, որակի կառավարում և նորարարական արտադրանքի լաբորատորիան.

Արտադրության պլանավորում 


 Մշակեք արտադրական տարեկան պլան մինչև իսկ օրեկան կտրվածքով՝ սահմանելով յուրաքանչյուր արտադրանքի և դրա արտադրության համար հումքի և նյութերի անհրաժեշտ քանակները, պահեստում պատրաստի արտադրանքի նվազագույն քանակները։ Մեկ սեղմումով արտադրական պլանից ստեղծեք արտադրության պատվերներ և հունքերի գնման պատվերներ։

Արտադրական հանձնարարականներ 


Արտադրության պատվերի հիման վրա ձևավորված արտադրական հանձնարարականները ավտոմատ ուղղորդվում են յուրաքանչյուր պատասխանատուին ըստ արտադրական կենտրոնների։ Արտադրական հանձնարարականների մոդուլը հատուկ նախագծված է պլանշետների էկրանների համար՝ թույլ տալով աշխատակիցներին դիտել իրենց հանձնարարված առաջադրանքները, հրահանգները և կատարել արտադրության պատվերը անմիջապես իրենց էկրաններից:

Սկանավորեք արտադրանքը և բաղադրիչները

 


 Օգտագործեք շտրիխ կոդերի ընթերցման սարքեր՝ ճշգրիտ գրանցելու հումքի, նյութերի և պատրաստի արտադրանքի մուտքն ու ելքը արտադրություն՝ կորուստներից և սխալներից զերծ մնալու համար:


Արտադրական օպերացիաներ


Մեր համակարգի արտադրական հրահանգներում կարող եք ներառել տեսողական նյութեր, ցուցումներ, մանրամասն նախագծեր, որոնք քայլ առ քայլ ցույց են տալիս արտադրության ընթացակարգը և պրոցեսը։  Որակի կառավարումը նույնպես կարող է ներառվել արտադրության գործընթացի տարբեր փուլերում, և համակարգը կպահանջի աշխատակցից ապահովել որակի գնահատման սահմանված չափանիշները։

Հավելյալ հնարավորություններ

Արտադրական պլան


Արտադրական պլանը ավտոմատ ինտեգրված է վաճառքների, պահեստի և գնումների մոդուլների հետ և ավտոմատ թարմացվում երբ իրականացվում է հումքի և նյութերի ձեռք բերում, կամ պատրաստի արտադրանքի վաճառք 

Ոչ հիմնական արտադրանք


Արտադրեք հիմնական արտադրանքին զուգահեռ ստեղծվող ապրանքներ կամ թափոն՝ դրանք ավելացնելով նյութերի հաշիվներում.

Հզոր, բայց պարզ


Թեև ունի բոլոր այն հնարավորությունները, որոնք ձեզ անհրաժեշտ են ժամանակակից արտադրական պրոցեսները կառավարելու համար, այն մնում է շատ պարզ օգտագործման համար և չի պահանջում աշխատողների առաջադեմ կամ հատուկ գիտելիքներ: 

Վերև/ներքև հոսքի հետագծելիություն


Հետևեք բաղադրիչների շարժին, արտադրել խմբաքանակով (լոտերով) կամ սերիական համարներով: Ստացեք բոլոր գործողությունների հստակ հետագծելիությունը ընդամենը մեկ սեղմումով: