Skip to Content

Գնումներ

Օպտիմալացրեք ձեր գնումների գործընթացը մեկ համապարփակ ծրագրային լուծումով, կառավարելով ամեն ինչ՝ գնանշման հարցումներից մինչև անդորրագրեր, գնման քանակների տատանումներից մինչև վաճառողի հաշիվ-ապրանքագրեր:

Գնանշման հարցումներ 


Արդյունավետ դարձրեք մատակարարների հետ Ձեր հաղորդակցությունը՝ ավտոմատացնելով գնանշումների հարցումների գործընթացը և մատակարարի կողմից հաստատումը ստանալուց հետո այն անմիջապես մեկ սեղմումով փոխակերպեք պատվերի: 

Ապրանքների ընդունում


Երբ վաճառողը հաստատում է գնման պատվերը, համակարգը ավտոմատ անմիջապես ստեղծում է պահեստի ընդունման անդորրագիր փաստաթուղթը: Այս փաստաթուղթը կարևոր դեր է խաղում պահեստապետի աշխատանքի տեսանկյունից։ Այն հնարավորություն է տալիս մանրակրկիտ ստուգելու, ապրանքների ժամանումը հաստատելու և պահեստի ճիշտ դարակաշարերերին տեղադրելու համար՝ ապահովելով գույքագրման կառավարման գործընթացի ճշգրտությունն ու հաշվետվողականությունը:

Վճարման հաշիվ-ապրանքագիր 


Գնման պատվերի ավարտից և ապրանքները ստանալուց հետո ավտոմատ գեներացվում է վճարաման փաստաթուղթ և ուղարկվում է հաշվապահական հաշվառման բաժին՝ վճարումների իրականացման նպատակով:

Այլ հնարավորություններ

Վիճակագրություն


Անհատականացրեք հաշվետվությունները և չափեք մատակարարի աշխատանքը գնումների վերլուծության վահանակի միջոցով: 

Հարմարեցված բոլոր տիպի սարքերին


Օպտիմալ կերպով ցուցադրեք ձեր գնումները էկրանի ցանկացած չափի վրա: 

Գնման խելացի որոշումներ


Հետևեք գնման համար կարևոր տեղեկություններոին: Ներմուծեք մատակարարների գնացուցակները, հղումները, առաջխաղացումները և ապրանքի պաշարները ձեր սեփական տվյալների բազայում: 

Մեկից ավելի կազմակերպություններ


Ունեք մի քանի ընկերություններ։ Պարզեցրեք պատվերի և հաշիվ-ապրանքագրերի կառավարումը և հեշտությամբ կիսեք տվյալները բազմաթիվ ընկերությունների միջև: